Հայրս և սկեսրայրս ապրում են մեզ հետ, իսկ մայրս և սկեսուրս…կյանքն են վայելում

Ես ու ամուսինս ապրում ենք 3 սենյականոց բնակարանում: Մենք ունենք մի երեխա, սակայն մեզ հետ են ապրում հայրս ու սկեսրայրս: Դե ինչ արած, այդպես է ստացվել:

Մի օր զանգեց մեր հարևանուհին և ասաց, որ մայրս ու հայրս վիճել են, և հայրիկս ստիպված ապրում է նկուղում: Ես նույն վարկյանին զանգեցի հորս և կանչեցի մեր տուն:

Մայրս ասաց, որ հոգնել է աշխատելուց և հորս պահելուց, և նրան դուրս է հանել տանից: Այսինքն, երբ հայրս լավ վաստակում էր, նա պետք էր կնոջը, իսկ հիմա նրա համար ծանր բեռ է դարձել: Նշեմ, որ մայրս գիտակցաբար էր իրենից 20 տարով մեծ մարդու հետ կյանքը կապել: Ես այդ ժամանակ մորս հետ վիճեցի, և մինչև հիմա մենք չենք շփվում:

Հայրս սկզբում սարսափելի ամաչում էր, նույնիսկ սենյակից դուրս չէր գալիս, հետո սովորեց: Սկսեց օգնել: Առավոտյան երեխայի համար նախաճաշ է պատրաստում, նրա հետ զբոսնում է, ամուսնուս նույնպես օգնում է:

Երբ մեր տուն տեղափոխվեց նաև սկեսրայրս, հայրս ծաղկեց: Միասին խաղում են, խոսում, թոռնիկին երես տալիս:

Վերջերս սկեսուրս ասել է ամուսնուն, որ իրենից 10 տարով փոքր տղամարդու հետ է ծանոթացել և հեռացել է տանից: Բնականաբար, մենք ամուսնուս հորը միայնակ չէինք թողնի և նրան նույնպես բերեցինք մեր տուն:

Այսպես էլ ապրում ենք, ունենք մեծ, համերաշխ ընտանիք: Պապիկներն անում են ամեն ինչ, որ օգնեն մեզ, նույնիսկ կարող են ափսեները լվանալ, եթե շատ գործ ունեմ: Միայն տեսնեք, թե նրանք ինչպես են զբոսնում թոռնիկի հետ…

Նշեմ, որ բոլոր ծախսերը իմ և ամուսնուս պարտականությունն են: Մենք երբեք պապիկներից գումար չենք խնդրել, իրենք են տնօրինում իրենց թոշակը:

Այս ամենի մեջ մի բացասական բան կա. տատիկները մշտապես հայտնում են իրենց դժգոհությունը: Ասում են, որ մենք նրան հատուկ ենք հրավիրել մեր տուն, որպիսի նրանք մեզ օգնեն գումարով: Իսկ մեր միակ նպատակն էր՝ նրանց համար լավ երեխաներ լինելը: Իսկ որպես շնորհակալություն մենք ստանում ենք մեր հայրերի սերը, հոգատարությունը և ուշադրությունը:

Մենք նրանց շատ ենք սիրում, իսկ մեր փոքրիկն ուղղակի պաշտում է պապիկներին:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ