Կինս զանգեց և ասաց, որ մի քիչ կուշանա. ասաց, որ խանութից նրբերշիկ գնեմ…

Տուն էի գնում, երբ զանգեց կինս.

Լսիր, աշխատանքից մի քիչ ուշ եմ դուրս գալու: Դու ճանապարհին մտիր խանութ, կոտլետ կամնրբերշիկ գնիր: Ես գամ, պյուրե կպատրաստեմ:

Սառեցրած կոտլետ գնեցի, հասա տուն: Նորից կինս է զանգում.

Գնեցի՞ր: Հա, կոտլետ: Լավ: Ես ուշանում եմ, դիր, թող տապակվեն, մինչև այդ ես էլ կհասնեմ, պյուրեն կպատրաստեմ:

Տապակեցի կոտլետը, կրկին կինս է.

-Տապակե՞լ ես: Ապրես: Շուտով կհասնեմ, 5-6 հատ կարտոֆիլ մաքրիր, հեսա կհասնեմ:

10 րապեից կրկին զանգ.

Արդեն ճանապարհին եմ: Կարտոֆիլը կտրատիր, դիր թող եփվի, որ ժամանակ չկորցնենք: Կհասնեմ, կպատրաստեմ:

ԿԱրտոֆիլը եփվեց, ինքնս զանգեցի, որ տեսնեմ, ուր է հասել, իսկ նա.

Վերջ, 5 րոպեից տանն եմ, կարտոֆիլը տրորիր, աղ և մի կտոր կարագ ավելացրու, հիմա հասնում եմ…

Նստած ենք կնոջս հետ, ընթրում ենք, նրա պատրաստած պյուրեն և կոտլետն ենք ուտում…բայց ինձ մի տեսակ խաբված եմ զգում…

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ