Կինը 20 տարի տառապել է ավելորդ քաշի պատճառով. վերջապես նրան հաջողվել է նիհարել

Սառան այժմ հրաշալի տեսք ունի: Կարմիր զգեստն ու բարձրակրունկ կոշիկները նրան շատ են գեղեցկացնում, իսկ դեմքի ժպիտն ամեն ինչ ասում է: 20 տարվա մեջ առաջին անգամ նա ժամադրության է գնում: Նա արդեն 40 տարեկան է, և միայն վերջերս է կարողացել հասնել ցանկալի արդյունքի:

Երիտասարդություն…

Առաջին անգամ Սառան ամուսնացել է, երբ դեռ նոր էր լրացել 20 տարեկանը: Այդ ժամանակ նա շատ նիհար չէր, բայց սննդային վարքագծի լուրջ խանգարում էլ չուներ:

Սառայի ամուսնուն դուր էր գալիս կնոջ կազմվածքը, աղջիկն էլ իրեն հիանալի էր զգում: Սակայն ուշադրություն չդարձնելով քաշին՝ նա աստիճանաբար սկսեց գիրանալ:

Որոշ ժամանակ անց ի հայտ եկան այլ առողջական խնդիրներ. կնոջ մոտ հևոց էր նկատվում, նա երկար չէր կարողանում քայլել, իսկ սովորական խանութից հագուստ գնելն անհնարին էր դարձել: Առաջին անգամ Սառան այլ աչքերով նայեց սեփական մարմնին և սարսափեց:

Կազմվածքի պատճառով սթրես ապրելով՝ Սառան սկսեց ավելի շատ ուտել: Նա կարող էր անսահմանափակ քանակությամբ չիպս, շոկոլադ, ֆասթֆուդ և քաղցրավենիք ուտել:

Հասկանալով, որ մի բան պետք է անել՝ նա փորձում էր խիստ դիետա պահել, սակայն ամեն անգամ դա ավարտվում էր անհաջողությամբ:

Սառան այլևս տանից դուրս չէր գալիս, ատում և մեղադրում էր բոլորին, սակայն չէր հասկանում, որ բոլոր անհաջողությունների մեղավորը հենց ինքն է: Ամուսինն ամբողջ ընթացքում աջակցում էր կնոջը, ասում, որ իր համար կարևոր չէ նրա քաշը, սակայն մի օր հոգնեց տեսնել տառապանքները և հեռացավ՝ ասելով, որ Սառան պիտի սովորի վերահսկել ինքն իրեն և ուշադրություն դարձնել այն սնունդին, որն ուտում է:

Կառլի խոսքերն ազդեցին Սառայի վրա: Նա կարծես հասկացավ իր խնդիրների իրական պատճառը:

Առաջին քայլերը

Սկզբում Սառան իր սննդակարգից բացառեց մայոնեզը, չիպսերը, պանիրը: Դրանից հետո եղան վնասակար սնունդի այլ բացառումներ, և 1 տարի անց կինն արդեն 121 կիլոգրամ պակաս էր կշռում:

Այժմ Սառան կշռում է 76 կիլոգրամ, դա իր համար մեծ ձեռքբերում է: Նա շարունակում է հետևել սննդակարգին: Սառայի առավոտը սկսում է մի բաժակ ջրից և թեթև նախաճաշից, ճաշին նա բրինձ և հավ է ուտում, իսկ ընթրիքին՝ հնդկահավ:

Սառային միջանկյալ սնունդը ոչ թե քաղցրավենիք է կամ չիպսեր, այլ միրգ և յոգուրտ: Այսպիսիսշ դիետան օգնել է հազարավոր կանանց:

 

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ