Ընկերս քննադատում և վատաբանում էր ընկերուհուս, իսկ հիմա որոշել է հետը ամուսնանալ

Ես ունեի ընկեր, ում հետ մտերիմ ենք եղել գրեթե ամբողջ կյանքում: Առաջին դասարանից անբաժան էինք: Սկզբում միասին խաղում էինք և սովորում, իսկ հետո էլ նույն համալսարանն ընդունվեցինք: 

Գոռի հայրը շուտ մահացավ, և ընկերս ստիպված եղավ փոխվել հեռակա ուսուցման, բայց դա չազդեց մեր շփման վրա: Մենք էլի հաճախ էինք հանդիպում և զանգում միմյանց:

Հետո ես ծանոթացա Մարիի հետ: Նա այնքան յուրահատուկ էր և տարբերվող: Մենք սկսեցինք հանդիպել: Արդեն ամբողջ ժամանակս նվիրում էի սիրելիիս, ընկերոջս գրեթե չէի տեսնում:

Գոռը  ըմբռնումով մոտեցավ, սակայն ժամանակի ընթացքում սկսեց մատնացույց անել Մարիի թերությունները: Սկզբում ասում էր, իբր Մարին ավելորդ քաշ ունի: Երբ Գոռի հետ Մարիի  տուն հյուր գնացինք, հաջորդ օրը զանգեց և ասաց, որ ընկերուհիս բացարձակ չի կարողանում պատրաստել, իսկ տունն էլ մաքուր չէ:

Картинки по запросу Друг постоянно критиковал мою девушку,

Գիտեք, հիմա եմ հասկանում, որ սխալ էի, բայց այդ ժամանակ ընկերոջս ասածներն ազդում էին ինձ վրա: Ես ինքս էլ սկսեցի նկատել Մարիի թերությունները, հատկապես այն ժամանակ, երբ նա սկսեց պնդել, որ մեր հարաբերություններն օրինականացնելու ժամանակն է: Ես ուղղակի փախա…Մի քանի օր չէի զանգում նրան, իսկ հետո էլ հաղորդագրություն ուղարկեցի, որ այլևս չեմ կարող նրա հետ լինել:

Այս ամենի մասին, բնականաբար, տեղյակ էր Գոռը:

Մի ամիս անց զգացի, որ ընկերս հեռվացել է, ինձ հետ քիչ ժամանակ է անցկացնում, միշտ ինչ-որ անհասկանալի գործեր ունի: Իսկ երեկ նա ասաց, որ պատրաստվում է ամուսնանալ…Մարիի հետ…

Ընկերոջիցս բացատրություն պահանջեցի, իսկ նա էլ ասաց, որ նախկինում չէր նկատում, թե որքան լավն է Մարին: Գոռը ինձ հրավիրեց իր հարսանիքին…Ահա այսպիսի դավաճանություն…Արդյունքում զրկվեցի և իմ սիրած աղջկանից, և մտերիմ ընկերոջիցս…

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: