Երազում էի, որ որդիս վերջապես ամուսնանա․․․ իսկ հիմա ինձ տնից վռնդել են՝ անամոթ հարսիս նախաձեռնությամբ

64 տարեկան եմ, սակայն էներգիայով լի եմ, աշխատասեր։ Թոշակի անցնելուց հետո էլ շարունակում եմ աշխատել։ Իմ տանը միշտ մաքուր է,  միշտ կա պատրաստի համեղ ուտելիք, որը որդիս շատ է սիրում։

Տղայիս միայնակ եմ մեծացրել։ Երբ նա դեռ 5 տարեկան էր, ամուսինս հեռացավ կյանքից, ես էլ մնացի երեխայիս հետ միայնակ։ Որդիս ամբողջ կյանքում երբեք ոչ մի բանի պակաս չի ունեցել։ Համակարգիչ, հեռախոս, համալսարանում կրթություն․․․ ամեն ինչով ապահովել եմ նրան՝ իմ քրտնաջան աշխատանքի շնորհիվ։

Որդիս արդեն 33 տարեկան էր, երբ միակ երազանքս էր թոռնիկ ունենալը։ Պիտի նշեմ, որ որդիս բավականին հմայիչ արտաքին ունի․ բարձրահասակ է, զբաղվում է սպրոտվ, գեղեցիկ դիմագծեր ունի։ Հույս ունեի, որ իրեն արժանի կին կգտնի։

Ժամանակի հետ սկսեցի նկատել, որ Էդգարը սկսել է տուն ուշ վերադառնալ, հանգստայն օրերին ինչ-որ տեղ էր գնում։ Այնքան երջանիկ էի, համոզված էի, որ ընկերուհի ունի։ Անհամբեր սպասում էի, թե երբ եմ ծանոթանալու որդուս ընտրյալի հետ։

Առաջին հայացքից աղջիկն ինձ շատ դուր եկավ․ որդուցս 2 տարով մեծ էր, կայացած, գեղեցիկ և ինքնավստահ էր։ Մեր առաջին հանիպումից 1 ամիս անց նրանք ամուսնացան։ Ես անում էի ամեն ինչ, որ հարսս զգա, թե որքան գրկաբաց եմ ընդունում իրեն և որքան լավ եմ տրամադրված։ Բայց․․․ նա ուներ իր կանոնները, որոնք ինձ այնքան էլ դուր չէին գալիս։ Հարսս արգելեց որոշակի ուտեստներ պատրաստել, իբր դրանք յուղոտ են և վնասակար, ամեն օր ինչ-որ շտկումներ էր անում, աշխատողներ բերեց, որ նորոգեն իրենց ննջասենյակը, քանի որ գույնը նրան դուր չէր գալիս։ Ի դեպ, ամուսնությունից 2 շաբաթ առաջ էինք թարմացրել մեր ամբողջ տան նորոգումը։

Ես ուղղակի լռում էի։

Մի քանի ամիս անց իմացանք ուրախալի նորություն․ հարսս երեխայի էր սպասում։ Հույս ունեի, որ գոնե փոքրիկի ծնունդը նրան կփոխի, ավելի համբերատար և հանգիստ կդարձնի։ Բայց ոչ․ Ալինան իրեն այնպես էր պահում, կարծես թոռս իմը չլիներ։ Հաճախ թույլ չէր տալիս գրկել նրան, ասում էր, իբր երես կտամ, հետո ինքն ինչ է անելու։

Իսկ երբ պարզվեց, որ Ալինան երկրորդ անգամ է հղի, Էդգարն ասաց, որ ինձ հետ լուրջ բան ունի խոսելու․ նա ինձ առաջարկեց ժամանակավորապես առանձին ապրել, վարձակալած բնակարանում, ասաց, որ տանը շուտով էլ տեղ չի լինի բոլորիս համար։

Ես համաձայնվեցի՝ միայն հանուն որդուս երջանկության։ 

Հիմա իմ մասին գրեթե չեն հիշում, հարսս զանգում է միայն այն ժամանակ, երբ գործեր ունի, և երեխաներին պիտի բերի ինձ մոտ։

Շատ եմ տխրում, բայց չեմ էլ ուզում խանգարել որդուս։ Բայց այս տարիքում վարձով տան մեջ ապրելն  այնքան էլ հաճելի չէ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայք

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ