Ես խոսել եմ հանգուցյալի հետ՝ առանց դրա մասին իմանալու…հիմա մարմնովս դող է անցնում, երբ հիշում եմ դա

Անցյալ տարի ինձ հետ մի դեպք է պատահել, որը մինչև հիմա սարսափով եմ հիշում: Եկել էի գյուղ, որ մի քանի օր մնամ տատիկիս տանը: Երեկոյան ընկերներով հավաքվել էինք գետակի մոտ, զրուցեցինք, ծիծաղեցինք: Ժամանակն աննկատ անցավ, արդեն 1-ն էր: Միմյանց հրաժեշտ տվեցինք և գնացինք տուն:

Ճանապարհս կրճատելու համար որոշեցի նեղ փողոցներով անցնել: Հանկարծ տներից մեկի պատուհանից մի ձայն լսեցի.

Որդիս, այդ ու՞ր ես գնում այս ժամին:

Մի քիչ վախեցա, բայց ուշադիր նայեցի, տեսա, որ Արմինե տատիկն է, տատիկիս վաեղմի ընկերուհին:

-Արմինե տատիկ, այդ ի՞նչ ես անում, ինչի՞ քնած չես:

-Որդիս, սպասում եմ, որ ինձ գերեզման տանեն:

-Մի ասա այդպես, տատիկ, դու դեռ պիտի ապրես ու ապրես:

Картинки по запросу Как я с покойницей разговаривал не зная этого

Գնացի տուն, հաջորդ առավոտյան մայրս ինձ խանութ ուղարկեց: Ճանապարհին իմացա, որ Արմինե տատիկը մահացել է:

Մայրիկ, գիտես, Արմինե տատիկն է մահացել: Այս գիշեր հետը զրուցել եմ, իսկ հիմա իմանում եմ, որ մահացել է…

-Սխալվում ես, տղաս: Արմինե տատիկն արդեն 4 օր է, ինչ մահացած է: Ուղղակի դստերն էին սպասում, որ գա Ռուսաստանից, մորը հրաժեշտ տա, նոր թաղեն…

Մարմնովս դող անցավ…այդ օրվանից վախենում եմ այդ փողոցով անցնել, միշտ շրջանցում եմ: Բայց վստահ եմ, որ ինձ չի թվացել, ես խոսել եմ մահացած մարդու հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ