Ես երիտասարդ չեմ, գեր եմ և հիվանդ, բայց նա, միևնույնն է, սիրում է ինձ

Անահիտը հիվանդացել էր։ Պառկած էր անկողնում և չէր կարողանում վեր կենալ։ Անիծում էր ինքն իրեն և ճակատագրին։ Ընդամենը 48 տարեկան էր․ երկու ամուսնալուծություն, ուսանող որդի, ում կրթության համար դեռ պետք է վճարել, իսկ ինքը անորոշ ժամանակով արձակուրդ է վերցրել։ Անահիտը պատկած էր  և անձայն արտասվում, որ որդին չլսի։

Երբ ցավը մի քիչ մեղմացավ, կինը քնեց։ Արթնացավ որդու ձայնից։

Մայրիկ, քեզ մոտ եկել են։

Ո՞վ է, որդիս,-Անահիտը որևէ մեկին տեսնելու ցանկություն չուներ։

Գևորգը․․․

Ոչ, ոչ, ոչ մի դեպքում․․․

Ողջույն, Անահիտ․․․

Անահիտի երկրորդ ամուսինն էր, ումից նա բաժանվել էր 10 տարի առաջ։ Անահիտն այդ ժամանակ դեռ երիտասարդ էր, սլացիկ կազմվածքով։ Իսկ հիմա նա չէր ուզում նման տեսքով ներկայանալ․ գեր, չխնամված և անօգնական։ Անահիտը փորձում էր հիշել, թե իրենք ինչի համար են բաժանվել, բայց միայն ինչ-որ հիմար պատճառներ էր մտաբերում։

Պատահաբար իմացա, որ հիվանդ ես։ Անահիտ ջան, ես քեզ մի քանի տարի փնտրել եմ։ Քեզ մինչև հիմա սիրում եմ։ Ես կլինեմ քո կողքին, կօգնեմ քեզ։ Մի անհանգստացիր։

Գնա, խնդրում եմ։ Քեզ նոր ընկերուհի գտիր՝ երիտասարդ, առողջ, գեղեցիկ։ Քո ինչի՞ն եմ պետք՝ իմ խնդիրներով հանդերձ։ 

Ինձ բացի քեզնից ոչ մեկ պետք չէ։ Իսկ հիմա քնիր։ Ես ամեն ինչ կանեմ։

Հետո տղամարդը դեռ երկար նստեց սիրելի կնոջ կողքին, պատմում էր, թե որքան էր կարոտում, որքան ատում իր հպարտությունը, ինչպես էր Անահիտին տեսնում երազում։ Եվ որ Անահիտն իրեն շատ է պետք, իսկ հիվանդության մասին լուրը տիպել է դա ավելի լավ գիտակցել։

Ապաքինվելուց հետո Անահիտն ամուսնացավ․․․ նախկին ամուսնու հետ։ Տղամարդն օգնեց լիարժեք վերականգնվել, իսկ համալսարան՝ որդու դիպլոմը ստանալու, նրանք միասին գնացին, ամբողջ ընտանիքով։

Картинки по запросу Я не молодая, толстая и больная, а он все равно меня любит

Զարմանալի էր, բայց սերը բուժեց Անահիտին։ Նա նորից երիտասարդ և առողջ տեսք ուներ, ինչպես որ 10 տարի առաջ․․․իսկ ամուսինն էլ նրան առաջվա պես էր նայում․․․փայլող և սիրահարված աչքերով։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ