Եթե սիրում եք սուրճ, անպայման կարդացեք սա․ ահա թե ինչ է տեղի ունենում ձեր օրգանիզմի հետ, մինչ սուրճ եք խմում

Շատերիս համար դժվար է օրը սկսել առանց սուրճ խմելու, քանի որ այն ոչ միայն օգնում է արթնանալ, այլև տալիս է մեծ էներգիա։ Բայց արդյո՞ք գիտեք, թե ինչ է տեղի ունենում ձեր մարմնի հետ, եթե ամեն օր սուրճ եք խմում։

Սուրճը ձեզ ավելի խելացի է դարձնում

Եթե օրը սկսում եք սուրճով և մի կտոր քաղցրավենիքով, լավանում են ձեր ունակությունները,  ուղեղն ավելի հեշտ է կենտրոնանում և լավանում է հիշողությունը։

Սուրճը ձեզ ավելի երջանիկ է դարձնում

Սուրճը տալիս է էներգիա և օգնում արթնանալ, բացի այդ ձեզ ավելի երջանիկ է դարձնում։ Ըստ գիտնականների՝ օրական 1-2 բաժակ սուրճը նվազեցնում է դեպրեսիայի առաջացման վտանգը՝ դրա մեջ պարունակվող հակաօքսիդանտների շնորհիվ։

Պաշտպանում է դիաբետից

Հետազոտությունը ցույց է տվել, որ ամեն օր սուրճ խմելով՝ զգալիորեն կնվազեցնեք դիաբետի առաջացման վտանգը։

Սուրճը պաշտպանում է Ալցգեյմերի հիվանդությունից

Օրական 1-2 բաժակը կարող է պաշտպանել Ալցգեյմերի հիվանդությունից, սակայն եթե չարաշահեք ըմպելիքը, կստանաք հակառակ արդյունք։

Սուրճը նվազեցնում է սրտանոթային հիվանությունների ռիսկը

Ըստ գիտնականների կատարած ուսումնասիրությունների՝ բոլոր նրանք, ովքեր ամեն օր սուրճ են խմում, ավելի հազվադեպ են ունենում առողջական խնդիրներ՝ կապված սրտի և անոթների հետ։

Սուրճը ձեզ ավելի ընկերասեր է դարձնում

Կան նաև այնպիսի փորձարկումներ, երբ սուրճ օգտագործած մարդիկ եղել են ավելի ընկերասեր, քան սառը ըմպելիք խմած անձինք։

Սուրճը կարող է պաշտպանել քաղցկեղից

Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ սուրճը կարող է նվաազեցնել քաղցկեղի առաջացման ռիսկը, սակայն, ցավոք, դա դեռ ապացուցված չէ։

Սուրճը կարող է փրկել ձեր լյարդը

Հետազոտությունների արդյունքներին համաձայն, սուրճը դրական կերպով է ազդել ցիռոզից տառապող մարդկանց առողջության վրա։

Իսկ դուք սիրու՞մ եք սուրճ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայք

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ