Գիշերը թակեցին մեր դուռը…ոստիկանությունից էին եկել…ես դանակը ձեռքիս՝ բացեցի դուռը

Այդ միջադեպը տեղի է ունեցել 3-4 ամիս առաջ, դեռ նոր էինք գնել բնակարանը և տեղափոխվել այստեղ:

Գիշերվա ժամը 2-ն էր: Թակեցին դուռը: Դռան հետևից հարցրեցի, թե ով է: Ասացին, որ ոստիկանությունից են: Վերցրեցի դանակը, քանի որ չգիտեի, ինչ կարող է լինել:

Похожее изображение

Բացեցի դուռը. ոստիկանները՝ տեսնելով դանակը, մի քանի քայլ հետ գնացին և գրպանից հանեցին իրենց վկայականները: Նրանք ասացին, որ ինչ-որ մեկը երիտասարդ աղջկա է առևանգել և կասկածյալն այս հասցեով է բնակվում: Ես բացատրեցի նրանց, որ տունը վաճառել են, բայց ես ունեմ նախկին սեփականատիրոջ հեռախոսի համարն ու նոր հասցեն:

Սկզբում ես բարկացած էի, որ այս ժամին արթնացրել են ինձ, բայց հետո ինձ պատկերացրեցի այդ իրավիճակում. չէ որ ես ինքս էլ կցանկանայի, որ ոստիակններն արագ գործեն:

Ոստիկաններից մեկն ասաց.

Խորհուրդ եմ տալիս բիտա գնել, դանակով կվախենաք հարվածել, իսկ հանցագործն այն ձեր դեմ կօգտագործի:

Այդ օրվանից իմ տանը սառը զենք կա, որը պահում եմ դռան հետևի դարակում:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ