Այս հարսիկն ընդամենը 5 տարեկան է, սակայն հարսանիքի կազմակերպիչները հենց ծնողներն են․․․պատճառը սարսափելի է

Սոֆիա Չիապալոնը փոքրիկ աղջնակ  է, ով ծնվել է սրտի արատով։ Չնայած դրան, երեխան շարունակում է ուրախանալ և վայելել կյանքը։ Աղջիկը վերջերս է դարձել 5 տարեկանը, սակայն  արդեն հասցրել է 2 անգամ վիրահատվել, իսկ երրորդ վիրահատությունը պիտի շուտով կատարվի։

Սոֆիան բազմից ասել է մորը, որ շատ է ուզում «ամուսնանալ», նախքան հաջորդ լուրջ վիրահատությանը գնալը։ Փոքրիկ աղջիկը ցանկանում էր պսակադրվել իր 6 ամյա ընկերոջ՝ Հանթեր Լաֆերիերի հետ։ Իմանալով դստեր ցանկության մասին՝ մայրը խոսեց տղայի ծնողների հետ։

Հանթերի մայրը ոչ միայն դեմ չէր, ալև հրավիրեց իր լուսանկարչուհի ընկերուհուն, որպիսի փոքրիկ «նորապասկները» նաև պրոֆեսիոնալ նկարներ ունենան։

Թրեյսին՝ Հանթերի մայրը, ֆեյսբուքում կիսվեց այդ պատմությամբ, նաև մի քանի «հարսանեկան» լուսանկար հրապարակեց։

Բնականաբար, կնոջ գրառումը անտարբեր չթողեց ոչ մեկին։ Մարդիկ հավանում էին և կիսվում փոստով։

Թրեյսին լուսանկարներին կից կատարել էր հետևյալ գրառումը․

Հանթերի ընկերուհին ցանկացավ, որ հաջորդ բարդ վիրահատությունից առաջ կատարվի իր երազանքը․ դա հարսանիքն էր։

Իմ որդին շատ էր ուզում Սոֆիին նվիրել 12 կարմիր վարդ։ Տղաս հենց այդ ծաղիկներն էր ընտրել, քանի որ Սոֆիան շատ է սիրում կարմիր գույնը։

Երբ մեզ առաջարկեցին կազմակերպել նման միջոցառում, ես գիտեի, որ որդիս դեմ չի լինի։ Երբ ես պատմեցի Հանթերին, նա ասաց, որ կանի ամեն ինչ, միայն թե ընկերուհին երջանիկ լինի։

Կարող եմ վստահեցնել, որ հրաշք եղավ։

Իմ լավ ընկերուհին լուսանկարեց փոքրիկներին։ Երեխաները վազվզում էին, ծիծաղում և շատ դրական էմոցիաներ ունեցան։

Գրառումը հուզեց հազարավոր մարդկանց․ բոլորը աղջնակին առողջացում էին մաղթում, ասում, որ կաղոթեն նրա համար, որ Սոֆիան մեծանա և մի օր իսկական հարս դառնա։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ