Այս բրիտանուհի շրջանավարտների լուսանկարը շատ արագ տարածվել է ողջ համացանցում…իսկ դուք հասկացա՞ք, թե ինչն այստեղ այն չէ

Որոշ ժամանակ առաջ համացանցում հայտնվեց այս լուսանկարը: Այս 5 գեղեցկուհիները Միացյալ Թագավորությունից են: Նրանցից մեկը՝ Էլեոնարա Քլարկը, սովորական դպրոցական է, ինչպես և մնացածը: Աղջիկները բռնել են փոքր պայուսակներ, սակայն եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ աղջիկներից մեկի ձեռքում կա…մեծ տափաշիշ, որի մեջ, հավանաբար, ինչ-որ հարբեցնող ըմպելիք է:

Էլեոնարան պատմում է, որ չէր էլ մտածում, թե որքան մեծ տարածում կգտնի այս լուսանկարը: Իրենց դպրոցում տնօրենի կողմից խիստ արգելված էին  ավարտական երեկոյին սպիրտային խմիչքները, սակայն աղջկան դա չէր խանգարել:

Դրա համար էլ Էլեոնարան պայուսակի փոխարեն վերցրել էր տափաշիշը:

Հարկ է նշել, որ շատ մարդիկ Էլեոնարային շնորհակալություն հայտնեցին՝ նման լավ խորամանկության միտք տալու համար: Աղջկան հնարամիտ և սրամիտ անվանեցին:

Իսկ դուք ի՞նչ եք մտածում այս ամենի վերաբերյալ:

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ