Աղջիկը երազում էր գիրանալ ևս 100 կիլոգրամ, և ամուսինը կողմ էր այդ որոշմանը…սակայն հետո եղավ այդ դեպքը

Մոնիկա Ռայլի անունով այս կինը՝ լինելով 28 տարեկան, կշռում էր գրեթե 318 կիլոգրամ: Նա հատուկ էր քաշ հավաքում, որպիսի դառնա մոլորակի ամենագեր կինը:

Կինն օրական օգտագործում էր 10 000 կալորիա: Նրա ամենօրյա սնունդը կարող էր բավականացնել մոտ 10 հոգու համար: Մոնիկան ուտում էր անդադար:

Բացի ամենամեծ կնոջ տիտղոսից, Ռայլին ձեռք բերեց նաև երկրորդ աստիճանի դիաբետ: Կնոջ համար դժվար էր նույնիսկ սենյակում ինքնուրույն տեղաշարժվելը: Շուտով նա չէր կարողանում նույնիսկ անկողնուց վեր կենալ:

Մոնիկան ունի սիրող ամուսին: Սիդն ունի ստանդարտ արտաքին, նա պատրաստ է կերակրել կնոջը գդալով, քանի որ Մոնիկայի համար դժվարացել էր նույնիսկ ինքնուրույն ուտելը:

Սակայն ընտանիքում կար մի խնդիր. ամուսինները շատ էին ուզում երեխա ունենալ, և այն բանից հետո, երբ կինը երկու անհաջող հղիություն ունեցավ, հասկացավ, որ ինքը բուժվելու կարիք ունի: Նա չէր հավատում, որ խնդիրը ավելորդ քաշն է, նա կարծում էր, որ չի կարողանում երեխա ունենալ դիաբետի պատճառով:

Երբ Մոնիկան իմացավ, որ հղի է երրորդ անգամ, նիահրելու որոշում կայացրեց: 10 շաբաթվա ընթացքում կինը նիհարեց 90 կիլոգրամ: Նա ասում է, որ դա իր կյանքի ամենաբարդ փորձությունն է եղել:

-Կան մարդիկ, ովքեր ունեն կախվածություն ալկոհոլից, կան թմրամոլներ, իսկ ես տառապում եմ առանց ուտելիքի: Դա իմ թմրանյութն է,-պատմում է Ռայլին:

Ամբողջ հղիության ընթացքում Մոնիկան աղոթում էր, որ իր երեխան առողջ ծնվի: Այդ ընթացքում կինը կշռում էր 226 կիլոգրամ:

Կինը 33 շաբաթական հղի էր, երբ ծնվեց ամուսինների առաջնեկը: Աղջնակին անվանեցին Միշել Էլիզաբեթ: Բարեբախտաբար, երեխան առողջ էր ծնվել, կշռում էր 2,5 կիլոգրամ:

Փոքրիկի ծնունդը երջանկացրեց երիտասարդ ամուսիններին: Այժմ նրանք մտածում են բազմազավակ ընտանիք դառնալու մասին:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ