Ալպինիստները սարերում հայտնաբերել են մի ընտանիք, որ 80 տարի ապրում է քաղաքակրթությունից հեռու․․․ ինչ ճակատագիր նրանք ունեցան․․․ շշմեցնող պատմություն

Ժամանակից և ժամանակակից աշխարհից հեռու․․․ այս մարդիկ երբեք չեն տեսել հեռուստացույց և չեն լսել դեպի տիեզերք թռիչքների մասին։ Նրանք մինչ օրս էլ նախընտրում են ապրել առանձնացված, մարդկանցից հեռու։

Screenshot_18

Այս թուրքական ընտանիքին պատահաբար գտել են ալպինիստները։ Սպորտսմենների խումբը տեսավ նրանց համեստ տնակը, որի մասին ոչ ոք չգիտեր մինչ այդ։

Բնակիչները՝ հանդիպելով մարդկանց, սկզբում մատնվել էին խուճապի, նույնիսկ փորձել թաքնվել։

Screenshot_19

Ի վերջո, ալպինիստների և մարդկանց ծանոթությունը կայացավ։ Պարզվեց, որ տունը պատկանում է գերդաստանին արդեն շուրջ 300 տարի։ Եվ վերջին 80 տարիների ընթացքում բոլոր սերունդներն անդադար այստեղ են ապրում, այսինքն չեն լքում տան տարածքը։

10 երեխաներից 5-ը 30 տարի առաջ գնացել են հայրական տնից և ծնողների հետ կապ չունեն։ Մնացածն ապրում են նրանց հետ, և այս կյանքում տեսել են միայն հարազատ տունը և սարը, որի վրա այն գտնվում է։

Screenshot_20

Քաղաքակրթությունը նրանց հասանելի է միայն որոշ չափով․ դա գյուղն է, որին հասնելու համար նրանք մի ամբողջ օր քայլում են ոտքով։ Բնակիչները երբեմն ստիպված են լինում կատարել ճանապարհորդությունը, որպիսի փախանակեն բուրդը, միսը և հագուստ կամ կոշիկ վերցնեն։

Ընտանիքը պահում է կով, գառ և հավ։ Սնվում են մսով, կաթով և ձվով։

Տնակի բնակիչներից ոչ մեկ երբեք չի տեսել հեռուստացույց կամ ինտերնետ։ Նրանք այնքան հեռու են մեր աշխարհից, որ երբեք դպրոցում չեն սովորել։  Մի քանի տարի առաջ նրանք ձեռքբերեցին արևային մարտկոց, որը ստացել էին փոխանակման միջոցով՝ երկու սենյակները տաքացնելու համար։

Այս մարդիկ արդեն մի քանի տասնյակ տարիներ իսկական գումար ձեռքում չեն բռնել, այն, ինչ կա իրենց տանը, փոխանակման արդյունք է։

Ալպինիստների շնորհիվ՝ այս ընտանիքի մասին իմացավ երկրի կառավարությունը։ Նրանց համար կարողացան նպաստներ և կենսաթոշակներ ձևակերպել, բացի այդ կարողացան գտնել նաև տանից հեռացած մյուս եղբայրներին և քույրերին, ովքեր ապրելով քաղաքում՝ բնականաբար, ավելի զարգացած էին։

Նույնիսկ այդքան փոփոխություններից հետո, ընտանիքը մնաց նույն տնակում և շարունակեց ապրել միևնույն պայմաններում, և նրանք չեն էլ պատրաստվում լքել սովորական դարձած միջավայրը։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայք

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ