Մի քանի նախազգուշացնող նշաններ, որոնք վկայում են տանը թաքնված բորբոսի մասին․ այն քայքայում է ձեր առողջությունը

Կենցաղային սարքերի մեծ մասը, որոնք կան մեր տանը, կապված են ջրի աղբյուրի հետ, այդ իսկ պատճառով կա վտանգ, որ կարող է ջրի արտահոսք լինել։

Խոնավությունը մեծ վտանգ է ներկայացնում առողջության համար, քանի որ հանդիսանում է սնկերի և բորբոսի առաջացման համար հիմք։

Բորբոսը բազմանում է խոնավ, գոլ միջավայրում։ Դրա միկրոկոպիկ անցքերը տեղաշարժվում են օդի մեջ և ամրանում տարբեր նյութերին և կառուցվածքներին, անդադար բազմանում են։

Բորբոսը կարող է լինել ալերգեն, այսինքն հանգեցնել ալերգիաների և այլ ախտանիշների  ի հայտ գալու։

Как избавиться от черной плесени в доме | Чем опасна черная ...

Մարդիկ, ովքեր ենթարկվում են բորբոսի ազդեցությանը, հաճախ չգիտեն այդ մասին։ Այս ախտանիշների մասին իմանալը պարտադիր է․

  • գլխացավեր
  • բերանում մետաղական համ
  • հիշողության հետ կապված խնդիրներ
  • վերջույթների թմրածություն և ծակծկոց
  • մկանայաին սպազմեր՝ առանց բորբոքային արթրիտի
  • քաշի ավելացում՝ առանց ակնհայտ պատճառի
  • չափից ավել ծարավի զգացում
  • գլխապտույտներ
  • ստատիկ շոկեր
  • աչքերի կարմրածություն կամ տեսողության վատացում
  • հազ, հևոց, թթվածնային քաղց
  • գիշերվա ընթացքում ուժեղացած քրտնարտադրություն

В МЧС рассказали, как победить плесень в доме после наводнения ...

Լոգասենյակի պատերի վրա կամ այլ տեղերում բորբոսի առկայությունը, որտեղ ջուր է  կուտակվում, նորմալ երևույթ է, պարզապես դրանից պետք է ազատվել։ Իսկ ահա եթե բորբոսի աճ եք նկատել սենյակներում, որտեղ չկա ջրի աղբյուր, ակնհայտ նշան է, որ խողովակների հետ կապված խնդիր կա, որն էլ բորբոսի համար անթերի միջավայր է տեղծել։

Ստուգեք սանտեխնիկան և որքան հնարավոր է շուտ ազատվեք բորբոսից՝ առողջական լուրջ խնդիրները կանխարգելելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ