Ինչպես անվնաս լվանալ շղարշն ու օդային վարագույրերը․ արդյունավետ և անվտանգ միջոց

Գարնանը գրեթե բոլոր տանտիրուհիները սկսում են զբաղվել տան կապիտալ մաքրությամբ, և գլխավոր գործերից մեկն էլ վարագույրերը լվանալն է։ Շատերին է հայտնի, որ հաճախ գեղեցիկ, օդային շղարշը վերածվում է դեղնած կոպիտ կտորի։

Առաջարկում ենք միջոց, որը կօգնի պահպանել կտորի գործվածքն ու գույնը։ Պարզապես պետք է իմանալ դրա լվանալու գաղտնիքը։

Ինչպես լվանալ

Կարևորագույն կանոն է, որին պարտադիր պետք է հետևել, ջրի ջերմաստիճանն է՝ 35 աստիճանի սահմաններում։ Նուրբ գործվածքը չի դիմանում բարձր ջերմաստիճանին, այն անպայման պետք է թրջել գոլ ջրի մեջ։

Ջրի մեջ, որի մեջ թրջել եք շղարշը, ավելացնել 0,5կգ աղ։ Աղային լուծույթի մեջ թողնել վարագույրը 1,5 ժամ, այդ կերպ դրա վրայից կանհետանան դեղին բծերն ու այլ լաքաները։ Հաջորդ քայլը՝ պարզաջրելն է, կրկին սառը ջրով։ Տաք ջուրն ամեն ինչ կփչացնի։

1

Հաջորդիվ՝ լվացք։ Օգտագործել միայն սինթետիկ գործվաքների համար նախատեսված միջոց։ Պետք է գործել շատ զգույշ, որպեսզի չվնասեք նուրբ կտորը։ Քամել նույնպես պետք չէ, թող ջուրն ինքն իրան դուրս հոսի։

Եթե շղարշն արդեն խամրել է, ձեզ կօգնի քացախը։ 1ճ․գ․ քացախ ավելացնել 1լ ջրին․ դա կօգնի վերադարձնել շղարշի սկղբնական տեսքը։

Իսկ ահա ձյունաճերմակ մաքրություն գործվածքին կարող եք հաղորդել պարզաջրելիս 2 կաթիլ լողակ ավելացնելով։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայք

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ