Ինչպես ազատվել լոգասենյակի բորբոսից․ միջոց, որ կհաղթահարի ցանկացած տեսակի սնկեր, բորբոս ու կեղտ

Լոգասենյակը՝ մաքրության գլխավոր անկյունն է։ Այստեղ մենք կարգի ենք բերում մեր մարմինը և մտքերը, դրա համար էլ լոգասենյակը պիտի լինի անթերի մաքուր։ Իհարկե, ցանկացած տնային տնտեսուհի փորձում է լոգարանում մաքրություն պահպանել, սակայն բորբոսից ոչ ոք ապահովագրված չէ։ Որոշ ժամանակ անց սնկեր կարող են հայտնվել լոգասենյակի ցանկացած անկյունում, սակայն ամեից շատ տուժում են սալիկները, քանի որ սնկերը սիրում են ապրել դրանց կարերի վրա։

Грибок в ванной комнате как удалить - готовые составы и народные ...

Այսօր գոյություն ունեն բազմաթիվ քիմիական մաքրող միջոցներ, որոնք պայքարում են բորբոսի դեմ, սակայն առողջության համար մեծ վտանգ են ներկայացնում։ Միջոցներն ունեն ուժեղ հոտ, նաև վատ են ազդում մաշկի վրա։

Այսօր առաջարկում ենք ժողովրդական միջոց, որը լոգարանը կազատի բորբոսից, կեղտից ու միկրոբներից, նաև անվնաս է առողջության համար։

Ահա թե ինչ է անհրաժեշտ․

  • սպիրտ՝ 1թ․գ․
  • թեյի ծառի եթերային յուղ՝ 2թ․գ․
  • ջուր՝ 2 բաժակ

Ինչպես պատրաստել և կիրառել․

Խառնել բոլոր բաղադրիչները, լցնել ցանիչով շշի մեջ։ Օգտագործելուց առաջ լավ թափահարել և փչել խնդրահարույց հատվածներում։ Թողնել 10 րոպե, այնուհետև սովորականի պես լվանալ։

Թեյի ծառի եթերային յուղը ախտահանում է, իսկ սպիրտը լուծում է այն և ոչնչացնում միկրոբները։ Հոտը, որը մնում է օգտագործումից հետո, արագ է անհետանում։

Բորբոսի դեմ պայքարում օգնում է նաև քացախը։ Սակայն այն ունի թերություն․ հոտը, որը երկար ժամանակ է պահպանվում։

Փորձեք այս հրաշալի միջոցը և շատ հեշտ կազատվեք բորբոսից։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ