5 լավագույն միջոցները՝ հազի դեմ. սա պիտի իմանան բոլոր մայրիկները

Սառը եղանակին հաճաակի, բայց տհաճ հյուր է հազը: Եթե այն չսկսեք բուժել ժամանակին, ամեն ինչ ավելի կբարդանա: Ցանկալի չէ դեղատնից գնված դեղամիջոցների հաճախակի օգտագործումը, քանի որ դրանց կողմնակի ազդեցությունը քիչ չէ և կարող է վնասել առողջ օրգաններին:

Картинки по запросу "8 лучших рецептов от кашля. Знать каждой маме!""

2 բանանը տրորել՝ պյուրե դարձնելով, եռացնել 200մլ ջրի հետ՝ 10 րոպեի ընթացքում: Դրանից հետո քամված հեղուկին ավելացնել 1թ.գ. մեղր և օգտագործել գոլ վիճակում:

Հիանալի միջոց է հազի դեմ չամիչը: 30գ չամիչը թրջել եռացրած, բայց ոչ տաք ջրի մեջ և թողնել 45 րոպե: Լցնել քամիչի մեջ: Նախքան քնելը մի քիչ չամիչ ուտել և մի բաժակ գոլ կաթ խմել:

Картинки по запросу "8 лучших рецептов от кашля. Знать каждой маме!""

Եթե երեխայի հազը շատ ուժեղ է, կօգնի այս բնական միջոցը. գազար, խնձոր և 1 սոխ քերիչով անցկացնել՝ 1:1:1 հարաբերակցությամբ, ավելացնել նաև 2ճ.գ. մեղր և խառնել: Երեխային տալ սա օրական 5 անգամ: Միջոցն օգտագործել միայն գոլ վիճակում:

Խառնել աղ և մեղր՝ 1:1 հարաբերակցությամբ: Կաղամբի տերևը լվանալ եռման ջրով և դրա վրա քսել ստացված խառնուրդը: Կաղամբի տերևը տաք վիճակում դնել մեջքի և կրծավանդակի շրջանում՝ խուսափելով սրտի հատվածում դնելուց: Ծածկել տոպրակով: Որոշ ժամանակ անց թրջոցը հանել, քանի որ բուժիչ բաղադրությունն արդեն ներծծվել է մաշկի մեջ:

Արմավի չիրը նույնպես կօգնի ազատվել չոր հազից: 10 հատ պտուղը եռացնել 500մլ ջրի մեջ՝ մոտ կես ժամվա ընթացքում: Ընդունել տաք վիճակում:

Картинки по запросу "8 лучших рецептов от кашля. Знать каждой маме!""

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ