Սկրաբ, որը ձեր ձեռքերը կդարձնի փափուկ և հարթ

Ձեռքերի կոշտացած և չոր մաշկը ոչ մեկին չի ուրախացնում:

Մեր առաջարկած սկրաբի օգնությամբ ընդամենը 1-2 րոպեում կարելի է նորացնել ձեռքերի մաշկը՝ այն կրկին հարթ և առողջ դարձնելով:

Ձեռքերի մաշկի վնասվելու հիմնական պատճառները.

  • ոչ բավարար խնամք
  • ոչ ռացիոնալ սնունդ
  • կենցաղային քիմիա
  • եղանակային գործոն

Ինչ է անհրաժեշտ.

  • շաքարավազ
  • կոկոսի յուղ կամ ձիթայուղ

Վերցրեք նույն քանակությամբ շաքարավազ և յուղ, խառնեք: Վերցրեք խառնուրդը, տրորեք ձեռքերով և դրանով շփեք և մշակեք ձեռքերի մաշկը:

Այնուհետև հագեք կոսմետիկ ձեռնոցներ և սպասեք 5 րոպե: Այժմ կարող եք լվանալ ձեռքերը և մշակել դրանք կոկոսի յուղով կամ խոնավեցնող քսուքով: Այս գործընթացն անհրաժեշտ է կատարել շաբաթական 1-2 անգամ:

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ
error: Content is protected !!