Շուտով բաց կոշիկներ հագնելու ժամանակն է․ ահա թե ինչպես նախապատրաստել ոտքերը՝ ընդամենը 15 րոպեում

Ինչպես ունենալ խնամված, գեղեցիկ, նուրբ ոտքեր՝ ընդամենը 15 րոպեում։ 

Առաջարկում ենք լավագույն միջոցները, որոնց համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները գրեթե միշտ կան ձեռքի տակ։

Ծովի աղով միջոց

Այս միջոցի շնորհիվ ոտքերի մաշկը կլինի փափուկ, մետաքսե։

  • սոդա ՝ 2ճ․գ․
  • ծովի աղ՝ 2ճ․գ․

Գոլ ջրի մեջ լցնել աղը և սոդան, լավ խառնել։ Մեջը դնել ոտքերը։ Թողնել 8-10 րոպե։

Օճառով միջոց

Այս միջոցը կօգնի առավելագույնս մաքրել ոտքերի մաշկը։

  • սոդա՝ 2ճ․գ․
  • քերած օճառ՝ 2ճ․գ․
  • գոլ ջուր՝ 3լ

Ջրի մեջ լուծել օճառն ու սոդան։ Ոտքերը դնել մեջը և թողնել 10 րոպե։

Ջրածնի պերօքսիդ

Այս միջոցը կօգնի ազատվել կրունկների ճաքերից։

  • սոդա՝ 2ճ․գ․
  • ջրածնի պերօքսիդ՝ 2ճ․գ․

Ջրին ավելացնել պերօքսիդը, իսկ հետո սոդան։ Լավ խառնել, 12-15 րոպեով ոտքերը դնել մեջը։

Յոդով միջոց

Միջոցը կօգնի ազատվել վերքերից և կոշտուկներից

  • սոդա՝ 2ճ․գ․
  • յոդ՝ 2ճ․գ․
  • գոլ ջուր՝ 2լ

Խառնել բոլոր բաղադրիչները ջրի մեջ և ոտքերը 10 րոպե թողնել մեջը։

Բոլոր միջոցները կիրառելուց հետո խոնավեցնող քսուք օգտագործել, բացի այդ կարևոր է տվյալ պրոցեդուրան կատարել քնելուց առաջ։

Եղեք առողջ և գեղեցիկ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ