Կաթի հիման վրա ոսկե միջոց՝ նույնիսկ ամենաուժեղ հազի դեմ․ ապահովում է շատ արագ արդյունք և առողջացնում է ողջ օրգանիզմը

Կաթը մեծ բուժիչ և սննդային արժեք ունեցող մթերք է, որը, հավանաբար, ոչ մի բանով հնարավոր չէ փոխարինել։ Բացի սննդարար լինելուց, կաթն օժտված է նաև բուժիչ հատկություններով։ Դրա բաղադրությունը փոփոխվում է՝ կախված կենդանու տեսակից, որից այն ստացել են, սննդակարգից և տարվա եղանակից։

Հիպոկրատն ու Ավիցեննը կիրառում էին կաթը տուբերկուլյոզի, սակավարյունության բուժման համար, իսկ Չինաստանում երկար ժամանակ կաթով բուժում էին նևրոզներն ու հոգեկան խանգարումները։

Տնական միջոցը հազի դեմ, որին առաջարկում ենք ծանոթանալ, պատրաստվում է կաթի հիման վրա․ արժեքավոր միջոց, որը մեզ է հասել վաղ ժամանակներից։

Անհրաժեշտ է․

  • 1 լ յուղոտ կաթ՝ ցանկալի է տնական
  • 1 միջին չափի սոխ
  • 1ճ․գ․ կարագ
  • մի պտղունձ կերակրի սոդա
  • 1-2ճ․գ․ կոնյակ

Картинки по запросу "Золотой рецепт от кашля"

Ինչպես պատրաստել․

Կաթը հասցնել եռման աստիճանի, ավելացնել 4 մասի կտրած սոխը։ Եփել 5 րոպե։

Կաթը հանել կրակից, մի քիչ սառեցնել, ավելացնել կարագը, սոդան և կոնյակը։

Խառնուրդն օգտագործել տաք վիճակում՝ երեկոյան քնելուց առաջ։ Համը ստացվում է բավականին սպեցիֆիկ․ հնարավոր է, որ այն այնքան էլ հաճելի չլինի խմել։  Բայց արդյունքը իրեն երկար չի սպասեցնի․ առավոտյան ձեզ բավականին լավ լզգաք։

Եթե երեխա եք պլանավորում, կոնյակ մի ավելացրեք։

Картинки по запросу "Золотой рецепт от кашля"

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ