Թևատակերի հատվածում ցավի 7 հիմնական պատճառները

Որոշ դեպքերում մարդուն կարող է անհանգստացնել թևատակերի ցավը կամ տհաճ զգացողությունը: Հաճախ այս ախտանիշերը վտանգավոր չեն, սակայն պետք է բոլոր հնարավոր տարբերակները հաշվի առնել: Ներկայացնում ենք թևատակերի ցավի առավել հաճախ հանդիպող պատճառները:

1. Լիմֆատիկ հանգույցների մեծացում

Սա կապված է իմունաբորբոքային ռեակցիայի հետ՝ ի պատասխան օրգանիզմում վարակի հարուցիչի: Բորբոքման հիմնական նշաններն են՝ այտուց, ցավ, կարմրություն, տեղային ջերմաստիճանի բարձրացում:

2. Այրոց
Կարող է արտահայտվել ցավով ձախ թևատակի հատվածում: Դա այրոցի զգացում է: Հաճախ այս ախտանիշն առաջանում է ուտելուց հետո, նաև պառկած վիճակում:

3. Մկանային մանրաթելերի ձգում կամ կտրում
Ծանր բեռ կտրուկ բարձրացնելը կամ սպորտով ինտենսիվ զբաղվելը կարող է հանգեցնել թևատակի հատվածի ցավի: Ցավի առաջացման դեպքում պետք է դադարեցնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և բժշկի դիմել:

4. Մազերի հեռացում
Բութ ածելու օգտագործումը հանգեցնում է մազերի ֆոլիկուլների բորբոքման, ինչն ուղեկցվում է շատ տհաճ զգացողություններով թևատակի հատվածում: Սխալ մազահանությունը նաև մեծացնում է դրանց ներաճելու ռիսկը, ինչը նույնպես կարող է ցավ առաջացնել:

 

Like this post? Please share to your friends: