Առանց երիկամների մեր կյանքը հնարավոր չէ, սակայն մենք ինքներս ենք վնասում դրանք ամեն օր՝ գործելով հետևյալ սխալները

Իմացեք գործոնների մասին, որոնք երիկամներին անուղղելի վնաս են հասցնում։ Դադարեք անել դա, որ պահպանեք երիկամների առողջությունը։

Չափազանց քիչ ջուր խմելը

Օրգանիզմում ջրի դեֆիցիտը հանգեցնում է երիկմաների զգալի վնասվածության։ Արյունը խտանում է և երիկամների միջով հեղուկի հոսքը նվազում է։ Որպես հետևանք՝ տեղի է ունենում  տոքսինների և վնասակար նյութերի կուտակում։

Խորհուրդ է տրվում լավ որակի ջուր խմել։ Առողջությանը կարող է վնաս հասցնել ինչպես ջրի պակասը, այդպես էլ չարաշահումը։ Գոլ ջուր խմեք՝ ավելացնելով կիտրոնի հյութ, մեղր կամ մրգային հյութեր։

Ծխել

Բազմաթիվ հետազոտություններ ապացուցում են, որ ծխելը վատացնում է երիկամների աշխատանքը, ինչն էլ հանգեցնում է երիկամների լուրջ հիվանդությունների զարգացման։

1. Мы сами убиваем наши почки!

Շատ սպիտակուց ուտելը

Սպիտակուցով հարուստ ուտելիքի չարաշահումը երիկամների վրա զգալի ծանրաբեռնվածություն է առաջցնում, ինչն էլ մեծացնում է երիկամների հիվանդությունների զարգացման վտանգը։ Կարմիր վերամշակված միսը՝ երիկամների չարագույն թշնամին է։

Աղ

Եթե չարաշահում եք աղը, մեծանում է երիկամների հիվանդությունների զարգացման վտանգը։

Քնի պակաս կամ անքնություն

Շատ մարդիկ թերագնահատում են գիշերվա հանգստի կարևորությունը։

Եթե մարմինը չի կարողանում հանգստանալ և վերականգնել ուժերը գիշերվա ընթացքում, ապա առաջանում են բազմաթիվ բարդություններ՝ հատկապես երիկմաներում։

Ցավազրկողների հաճախակի օգտագործում

Շատ մարդիկ են հաճախ օգտագործում ցավազրկողներ, հակաբորբոքային դեղամիջոցներ։ Սակայն դրանք շատ են վնասում օրգանները՝ բացասական ազդեցություն ունենալով երիկամների վրա։

Как укрепить почки? | Здоровый интерес | Яндекс Дзен

Կոֆեինի չարաշահում

Կոֆեինի չարաշահումը բարձրացնում է արյան ճնշումը և առաջացնում երիկամների հետ կապված խնդիրներ։ Հարկ է նշել, որ թեյի կամ սուրճի չափավոր օգտագործումը վնասակար չէ։

Ալկոհոլ

Ալկոհոլը ջրազրկում է օրգանիզմը, ինչ էլ դժվարացնում է երիկամների աշխատանքը և հանգեցնում լուրջ հիվանդությունների զարգացման։

Եթե շատ ալկոհոլ եք խմում, դա կարող է հանգեցնել անոթների խցանվածություն, ինչն էլ բարձրացնում է երիկամային անբավարարության ռիսկը։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ