Այս պարզ մեթոդը կօգնի մաքրել անոթները և առողջացնել օրգանիզմը

Տարիքի հետ, նաև սխալ ապրելակերպի հետևանքով, անոթները կորցնում են էլաստիկությունը, խոլեստերին է կուտակվում և անոթները նեղանում են: Դա հանգեցնում է բարձր արյան ճնշման, արյան շրջանառության վատացման, նաև սկսում են թերի սնուցվել բոլոր օրգանները, հատկապես տուժում է ուղեղը: Որպես հետևանք՝ լինում են ինսուլտներ, ինֆարկտներ և այլ քրոնիկ հիվանդություններ:

Առաջարկում ենք բնական միջոց, որը չի ունենում կողմնակի ազդեցություն, քանի որ չի պարունակում քիմիկատներ:

Ահա թե ինչ է անհրաժեշտ անել.

  • 4 կիտրոն լավ լվացեք, եռման ջուր լցրեք, որպիսի այն լիովին մաքրվի: Բարակ կտրատեք կիտրոնը կամ աղացեք:
  • Մաքրեք կոճապղպեղի փոքր արմատ և 4-5 պճեղ սխտոր, նույնպես աղացեք:
  • Կիտրոնը դրեք 3լ բանկայի մեջ:
  • 2լ ջուր եռացրեք և թողեք, որ այն մի քիչ սառի՝ հասնելով մինչ 60 աստիճանի:
  • Ջրին ավելացրեք սխտորն ու կոճապղպեղը, նաև 2ճ.գ. մեղր: Լավ խառնեք և լցրեք կիտրոնի վրա:
  • Խառնուրդը պատրաստ կլինի օգտագործման համար արդեն 2 ժամից:
  • Ամեն առավոտ՝ դատարկ ստամոքսին և երեկոյան խմեք 100մլ բուժիչ թուրմ: Բուժման կուրսը կազմում է 3 շաբաթ:
  • Բուժումը կարելի է վերսկսել 1 շաբաթ անց, սակայն դրանից հետո թուրմն օգտագործեք միայն երեկոյան կամ առավոտյան՝ կրկին 3 շաբաթ:
  • Թուրմը պահեք սառնարանում, իսկ օգտագործելուց առաջ գոլացրեք գոլորշու վրա:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ
error: Content is protected !!