Ուժգին երկրաշարժից հետո առաջին կադրերը Գյումրիից և Սպիտակից

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 20: 23-ի սահմաններում Գյումրիում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել:

Մեզ հայտնի դարձավ, որ Գյումրու Մուշ թաղամասի բնակիչներն արդեն 20 րոպե է ինչ ցնցումներից հետո բնակարաններից դուրս են եկել:

Բնակիչներն ասում են, որ երկու անգամ ուժեղ ցնցում են զգացել:

Նախնական տեղեկություններով 4,7 մագինիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստանի հյուսիս-արեւմուտքում, ամենամոտը Ամասիային, 11 կմ, Գյումրիից, 29 կիլոմետր հեռավորության վրա, օջախի խորությունը 3 կիլոմետր:

Երկրաշարժը զգացել են նաեւ Լոռու մարզում: Փլուզումներ այս պահի դրությամբ չկան:

Երկրաշարժի հետեւանքով Վանաձորում բնակելի տներից մեկի պատը ճաքել է: Այս մասին տեղեկանում ենք վանաձորի իրավապաշտպան Արթուր Սաքունցից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 20: 22-ին (ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41,080 եւ արեւելյան երկայնության 43,940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի, Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արեւելք ), խիախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Ըստ նախնական տվյալների ՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում:

Like this post? Please share to your friends: